Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր
Թուրքիայի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևների պատճառով
առաջացած ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է մահացել․ կան վիրավորներ
և անհետ կորածներ, որոնց թվում մեկ երեխա կա։
Երկրի օդերևութաբանության գլխավոր վարչությունը շաբաթ օրը նախազգուշացրել
է շատ նահանգներում սպասվող հորդառատ տեղումների մասին:
Զոհերի մեծ մասը եղել է ավտոմեքենաների մեջ, որոնք ջրի տակ են անցել։
Աքսարայում վիրավորվել է 7 քաղաքացի։ Վնասվել են ճանապարհներ, գետերը,
անգամ առուները դուրս են եկել հուներից։
Տեսանյութն՝ այստեղ։