28 Ապր
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ գործարարները կմեկնեն Թեհրան՝ մասնակցելու միջազգային ցուցահանդեսի

Հայ գործարարները կմեկնեն Թեհրան՝ մասնակցելու միջազգային ցուցահանդեսի

Ապրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը Թեհրանում տեղի է ունենալու միջազգային, խոշորամասշտաբ ցուցադրություն, որը նվիրված է Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման կարողությունների ընդլայնմանը:

Թվով  7-րդ միջազգային ցուցահանդեսը ներառում է տնտեսության հեռանկարային և գիտարար ուղղությունները, մասնավորապես` քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը, տուրիզմը և այլն:

Իրանական կողմի հրավերով ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ հայաստանացի գործարարներ, որոնց համար սա լավ հնարավորություններ է` ուսումնասիրելու իրանական տնտեսությունը և համագործակցության հնարավորություններ գտնել: ՀայաստանԻրան առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն, ինչը կարող է նպաստել տարածաշրջանի ինտեգրմանը, բարեկեցությանը և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:

Ռազմագերիներ