Ամեն ինչ կանեմ՝ Մխիթարյանի պես խաղացողին հավաքականում պահելու համար, բայց նրան վերադարձնելը չպետք է լինի մեր նպատակը. Օզբիլիզ
ՀՖՖ նախագահի թեկնածու, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս
Օզբիլիսը վստահ է՝ ընտրվելու կարող է մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին:
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում
եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Կարծում եմ՝ ճիշտ եմ աշխատում,
ու հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին: Ես հավատում եմ, որ
կարող եմ մեր երկրին օգուտ տալ»,- ասել է նա:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին հավաքական վերադարձնելու մասին
խոսակցություններին՝ Օզբիլիսն ասել է, որ կանի հնարավորը, որ Մխիթարյանի նման
խաղացողները մինչև կարիերայի ավարտը մնան հավաքականում:
«Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու
եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք: Բոլորիս նպատակը պետք է լինի
հայկական ֆուտբոլը, ոչ թե վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին»,- ընդգծել է Օզբիլիզը: