
Լուրերը, որ Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում. փաստաբան
Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չեն համապատասխանում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ասլանյանը:
«Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,-գրել է նա: