
Իրանը փորձում է կանխել Բաքվի էսկալացիան Սյունիքում
Ադրբեջանը Սյունիքով միջանցք է ուզում, Հայաստանը ճանապարհ է առաջարկում, իսկ հարևան Իրանը՝ այլընտրանք։
Օրերս Ադրբեջանում հյուրընկալված Մասուդ Փեզեշքիանը խոսել էր Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհ առաջարկելու մասին: Փորձագետները վստահ են՝ սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց վերջնական փակելու նպատակն ունի։ Փեզեշքիանը կարծում է՝ Երևան-Բաքու հարցը կարող է կարգավորվել, եթե երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։