01 Մայ
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան

Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է գործող իշխանության օրոք Հայաստանում ձևավորված բարքերին, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու թաղապետարանի աշխատակիցների կողմից  ակտիվիստ Արթուր Չախոյանին բռնության ենթարկելու դեպքին։

«Մենք ի՞նչ ժողովրդավարություն ․․․ Հայաստանն, ըստ Freedom House-ի, շարունակում է լինել կիսաազատ երկիր, որտեղ խաթարված է իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, որտեղ մարդն այնքան արժեք չունի, իսկ քաղաքական մեծամասնությունն ու ղեկավարությունն այնքան ցինիկ է ու անպատիժ, որ թաղապետը կարող է վարչական շենքում քաղաքացի ծեծել։

Անպատժելիությունը նոր, ավելի այլանդակ դրսևորումներ է արձանագրում։ Ավինյանը վաղուց պիտի հրաժարական տար, և ոչ միայն «համբալ»-ի համար, այլև՝ կոռուպցիոն սկանդալների, քաղաքի կառավարումը տապալելու, անունակության համար։

Նորմալ երկրում այս միջադեպին իրավական գնահատական պիտի տրվեր, բայց սա ՔՊ-ի կողմից կառավարվող Հայաստանն է, որտեղ իրավապահ համակարգն իշխանության վախվորած կցորդի է վերածվել։ Քաղաքական մեծամասնությանը ներվում է ամեն բան: Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից»,- գրել է պատգամավորը։

Ռազմագերիներ