30 Ապր
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջադեպ` Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ. պատգամավորն արձագանքել է

Միջադեպ` Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ. պատգամավորն արձագանքել է

Միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և «Չեմ վստահում» նախաձեռնության երիտասարդ ակտիվիստների միջև։

Ըստ մամուլի հրապարակումների` տարեց կինը մոտեցել է ակտիվիստներին, սկսել է վիրավորել նրանց և ընդդիմության տարբեր առաջնորդներին։

Կինը ձեռնափայտով նաև  հարվածել է ակցիայի մասնակիցներին։

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք փորձել են համոզել իր մորը ստորագրել իրենց պահանջագրի տակ, իսկ երբ պարզել են, որ նա պատգամավորի մայրն է, շրջափակել են, ձայներ հանել և վիրավորել։ Ալեքսանյանը հայտարարել է, որ նման գործողությունները քաղաքական պատասխան են ստանալու։

Տեսանյութերն՝ այստեղ։

 

Ռազմագերիներ