01 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Կիևը և նրան աջակցող արևմտյան երկրները առաջնորդվում են «մարդակերական բնազդով»՝ ցանկանալով վերականգնել Ուկրաինան 1991 թվականի սահմաններին։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա նման սցենար. ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝  Կիևի կողմից Խերսոնի մարզի Ալյոշկի  բնակավայրի վրա հարձակման հետ կապված հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС գործակալությունը:

Այսօր, ավելի վաղ Ուկրաինական զորքը հարձակվել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շուկայի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։

Ռազմագերիներ