
ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի տնային կալանքը վերացվել է
ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ էր տեղի ունեցել:
Գաապարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել Դատախազություն և դատարան` ակնկալելով հրատապ արձագանք անձի կյանքին սպառնացող իրավիճակին` տնային կալանքը վերացնելով:
Պաշտպանը տեղեկացրել է, որ Դատախազությունից որևէ արձագանք չի ստացել, իսկ դատարանը հրատապ նիստ է նշանակել և շուրջ երեք ժամ տևած քննության արդյունքներով դատավոր Արղամանյանը միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ` վերացնելով Գասպարյանի նկատմամբ առկա տնային կալանքը: