Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը․ Ֆրենկ Փալոն
ԱՄՆ Կոնգրեսի
Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ
Ֆրենկ Փալոնն իր X-ի (նախկինում Twitter) միկրոբլոգում
հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը
Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։
«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին
անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն
օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։ Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր
արշավը»,- գրել է կոնգրեսականը։