30 Սեպ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա

Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա

Հնդկաստանն անհապաղ արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում․ այս մասին ասված է երկրի Արտաքին առևտրի գլխավոր վարչության հրամանագրում, գրում է РИА Новости գործակալությունը։

«Պակիստանից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումն արգելվում է անմիջապես մինչև հետագա ծանուցում: Այս սահմանափակումը սահմանվում է ազգային անվտանգության և հանրային քաղաքականության շահերից ելնելով»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս արգելքից ցանկացած բացառություն պահանջում է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատումը։

Ռազմագերիներ