
Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արևելյան գործընկերության
ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Հանդիպմանը կմասնակցեն ԱԳ նախարարները Արևելյան գործընկերության
6 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս։
Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով
հանձնակատար Օլիվեր Վարհելին։
ԵՄ խորհրդի հաղորդմամբ՝ հանդիպմանը նախարարները կքննարկեն Արևելյան
գործընկերությունը, դրա ձեռքբերումները և կոնկրետ առաջարկություններ դրա հետագա քաղաքականության
վերաբերյալ։