04 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում կայծակի հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ կան

Իրանում կայծակի հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ կան

Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ նահանգում, կայծակի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը տուժել են, հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Ցավոք, Կենտրոնական շրջանի կազմում գտնվող Ռավանսար շրջանի Քորե Հասանաբադ գյուղում կայծակի հարվածի հետևանքով երկու հայրենակից զոհվել է,  ևս երեքը ստացել են վնասվածքներ։

Բացի այդ, Ջավանռուդ-Ռավանսար ավտոճանապարհին տեղի ունեցած առանձին միջադեպում մեկ քաղաքացի նույնպես տուժել է կայծակի հարվածից և այժմ գտնվում է բժշկական հսկողության ներքո» , – ասվում է նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի ղեկավարի հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026