
Հնդկաստանն ԱԶԲ–ից պահանջել է կրճատել Պակիստանի ֆինանսավորումը
Հնդկաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) պահանջել է կրճատել Պակիստանի ֆինանսավորման ծավալները: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ–ի տվյալներով՝ Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը համապատասխան պահանջը հնչեցրել է ԱԶԲ-ի նախագահ Մասատո Կանդայի հետ հանդիպման ժամանակ: Բանակցությունները տեղի են ունեցել Միլանում բանկի 58-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակում:
Պակիստանի հարցը օրակարգի կետերից մեկն է եղել։ ԱԶԲ-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` բանկը ներդրումներ է անում Պակիստանի զարգացման մեջ` էներգետիկա, պարենային անվտանգություն, տրանսպորտ և սոցիալական ոլորտ:
2024 թվականի վերջի դրությամբ երկիրը ԱԶԲ-ից ստացել է 764 վարկ, դրամաշնորհ և տեխնիկական աջակցության փաթեթ՝ ընդհանուր 43,4 միլիարդ դոլար արժողությամբ: Աղբյուրները նաև հայտնել են, որ Հնդկաստանը մտադիր է դիմել փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբին (FATF)՝ առաջարկելով Պակիստանին կրկին ներառել «մոխրագույն ցուցակում»՝ այն երկրների ցանկում, որոնք սպառնալիք են ներկայացնում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման ոլորտում: Պակիստանն այս ցուցակում էր 2018-ից 2022 թվականներին։