
Կապանում չի կայանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրությունը
Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը վճարովի հիմունքներով՝ չնայած նախնական պայմանավորվածությանը քաղաքապետարանի հետ. հայտարարություն է տարածել Genetic Production-ը։
«Ցավում եմ, սիրելի կապանցիներ, և մենք նույնպես սգում ենք մեր երկրի համար, որտեղ դեռևս կան նման արժեքները չհարգող մարդիկ…
Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրությունը չի կայանա»,- նշվում է հաղորդագրության մեջ։