07 Մայ
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի զինվորները կմասնակցեն Մոսկվայում Հաղթանակի շքերթին, իսկ հայե՞րը

Ադրբեջանցի զինվորները կմասնակցեն Մոսկվայում Հաղթանակի շքերթին, իսկ հայե՞րը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների մնացած առաջնորդների հետ հրավիրվել է Մոսկվա Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու։ Զախարովան կոնկրետ պատասխան չի տվել, թե արդյո՞ք ՀՀ զինվորականները մասնակցելու են շքերթին, թե՞՝ ո՛չ։ Նա խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՌԴ Պաշտպանության նախարարություն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ, որոնք ժամանել են Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին մասնակցելու համար: Դիվանագիտական առաքելության ղեկավարը շքերթին ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը գնահատել է որպես Հայրենական մեծ պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակին հարգանքի տուրք:

Նա ընդգծել է, որ 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի զինծառայողները շքերթով կանցնեն Կարմիր հրապարակում։

Դիվանագետը հավելել է, որ «Ադրբեջանն, իր հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ, կարևոր ներդրում է ունենում տարածաշրջանի կայունության գործում»։

«Ռուսաստանն Ադրբեջանի դաշնակից պետություն է, և այսօր՝ աշխարհում փոփոխությունների դարաշրջանում, նման կապերի կարևորությունն ավելի է մեծանում»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ