06 Մայ
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի կողմից Հարավային Կովկասում ցանկացած գործողություն ուղղված չէ անվտանգության ամրապնդմանը, այլ՝ լարվածության գոտի ստեղծելուն․ Զախարովա

ՆԱՏՕ-ի կողմից Հարավային Կովկասում ցանկացած գործողություն ուղղված չէ անվտանգության ամրապնդմանը, այլ՝ լարվածության գոտի ստեղծելուն․ Զախարովա

Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի երկրները քննադատաբար կմոտենան ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին, որոնք ուղղված են տարածաշրջանի անկայունացմանը․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 28-ից Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Ըստ առկա տեղեկությունների՝ միջոցառմանը մասնակցում են ռազմական դաշինքի 17 անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Այսպիսով, դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետություններին իր ազդեցության ուղեծիր ներգրավելու ուղին», – նշել է նա։

«Ոչ ոք չպետք է որևէ պատրանք ունենա, եթե դրանք դեռևս գոյություն ունեն։ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Հարավային Կովկասում ցանկացած գործողություն ուղղված չէ անվտանգության ամրապնդմանը, այլ՝ այնտեղ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտի ստեղծելուն։ Դաշինքի գլխավոր նպատակը հայտնի է՝ օգտագործել տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսները կոլեկտիվ Արևմուտքի շահերից ելնելով, հատկապես մեր երկրի հետ աշխարհաքաղաքական դիմակայության առումով։ Մենք հույս ունենք, որ վերոնշյալ հանրապետությունները քննադատաբար կմոտենան նման միջոցառումներին մասնակցելուն», – ընդգծել է Զախարովան։

Ռազմագերիներ