
Իսրայելցի զինվորները Գազայում շենք են պայթեցրել երեխայի սեռի բացահայտման տոնակատարության առիթով (տեսանյութ)
Իսրայելական բանակի զինվորները Գազայում պայթեցրել են շինություն՝ սեռի բացահայտման տոնակատարության (gender party) շրջանակներում. փոխանցում է Al Jazeera-ն:
Համացանցում շրջանառվող տեսանյութում երևում է հզոր պայթյուն և կապույտ երանգի ծուխ, ինչը իբրև թե նշանակում է, որ զավակն արու է լինելու. իսրայելական բանակի զինվորները դրան արձագանքել են բարձր ծիծաղով և «տղա է» ճիչերով։