07 Մայ
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության հերթական նիստը

Կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության հերթական նիստը։

Այսօր ցուցմունք են տվել այսպես կոչված «տուժածները». փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Արցախի նախկին պետնախարարը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բացարկ հայտնեցին դատավորների կազմին, քանի որ նախորդ լսումներին ներկայացված բազմաթիվ միջնորդություններ մերժվել են, բացի այդ՝ պաշտպանության կողմը դեռևս հնարավորություն չի ունեցել լիարժեք ծանոթանալու նիստերի բոլոր արձանագրություններին։

Փաստաբանը նշեց, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։ Դատարանը, այնուամենայնիվ, մերժեց բողոքը։
Ռազմագերիներ