Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վաղը այցելելու եմ Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։
Հատկապես այս տարի շատ կուզեի վաղը Ստեփանակերտում լինել։ Ավաղ, դա դեռ հնարավոր չէ։
Բայց ասել և կրկնում եմ՝ Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ։ Իսկ դա նշանակում
է, որ տեղ հասնելու հույս կա։ Եվ սա մերօրյա դժնդակ իրականության քիչ, բայց լավ լուրերից
մեկն է։
Արցախի ներկայացուցչությունում հուսով եմ վաղը շատ ընկերների և համախոհների տեսնել։
Հավատացեք՝ միակ բանը, որ կարող ենք անել այս օրերին, Արցախի կողքին կանգնելն է։ Եվ
հատկապես վաղը հենց այդ օրն է։ Աշխարհը պետք է տեսնի և համոզվի, որ հայ ժողովուրդը
չի հանձնվել։ Որ հայ ժողովուրդը պայքարում և մերժում է դավաճանի օրակարգը։
Մեր այդ դիրքորոշումը բարձրաձայնելու երկու հիմնական հարթակ է լինելու վաղը՝ Արցախի
Մշտական ներկայացուցչություն և Ազատության հրապարակ։ Եվ ուրեմն օրը ծրագրավորեք այնպես,
որ երկու տեղում էլ անպայման լինեք։