10 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրմանը, բայց փաստաթղթից հանված է Արցախի մասին կետը. Օսկանյան

Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրմանը, բայց փաստաթղթից հանված է Արցախի մասին կետը. Օսկանյան

Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ
տեղեկություններով բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման. այս մասին իր ֆեյսբուքյան
տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա տեղեկացրել է, որ փաստաթղթից հանվել է այն կետը, որտեղ խոսվ
ում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին:

«Արցախի մասին խոսք չկա եւ եթե այս բովանդակութամբ է ստորագրվում
այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը
վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին»,-ասել է Օսկանյանը՝ հավելելով,
որ դա անհնար է, Արցախը մոռանալ չենք կարող:

Օսկանյանը նշում է, որ ՀՀ իշխանությունները, ստորագրելով այս բովանդակությամբ
փաստաթուղթ, մոռացության են տանելու Արցախը:

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում
են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության
հետ, հայ ժողովուրդը չի կարող մոռանաl Արցախը»,-ասել է Օսկանյանը՝ նշելով, որ արցախահայության
վերադարձը պետք է այդ պայմանագրի մաս կազմի: