
600 000 դոլար հայկական լոբբինգ` թուրքական կապերով
Մինչ Ադրբեջանը շարունակում է ամենօր կրակել՝ անտեսելով Հայաստանի պարզաբանում պահանջող հայտարարությունները, պարզվում է՝ Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել է լոբբիստական ընկերություն, իր շահերը Միացյալ Նահանգներում առաջ մղելու համար: Այդ ընկերությանը ամսական պիտի վճարի 50.000 դոլար: Առաջին հայացքից սա կարևոր որոշում է, Կառավարությունը վերջապես որոշել է առաջ մղել հայկական շահը ՄՆ֊ում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ծախսում սեփական լոբբինգի համար։ Բայց այստեղ կա մի մեծ հակասություն։ Հայաստանի լոբբինգով պիտի զբաղվի մի կազմակերպություն, որին տարներ շարունակ՝ սեփական շահը առաջ մղելու համար վճարել է Թուրքիա՛ն։ Հետաքրքիր է, որ ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ Վաշինգտոնում նրա դեսպանատունը չեն հայտարարել այս գործարքի մասին: Ամերիկյան լրատվամիջոցները բացահայտել են սա անցյալ ամիս, երբ պայմանագիրը 2025 թվականի ապրիլի 8-ին ներկայացվել է ԱՄՆ Արդարադատության նախարարություն, ինչպես պահանջում է օրենքը։
Թե ինչու է Հայաստանը ընտրել հենց «Մերկուրի» ընկերությունը հարյուրավոր այլ վաշինգտոնյան ընկերությունների փոխարեն, Արդյոք զուգադիպություն է, որ Փաշինյանն ու Էրդողանը վարձել են միևնույն լոբբիստին:
Մանրամասները՝ տեսանյութում: