
Երևանի մոլերից մեկում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում, հաղորդում է ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։