
Միակ մխիթարությունն այն է, որ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից, ըստ այբբենական կարգի, գերմանական արտադրության հեծանիվով մուտք գործի Կարմիր հրապարակ․ Դեմոյանը՝ Փաշինյանի մասին
Տղամարդ-զինվորականը, ով ժամանակին կենաց է բարձրացրել զոհված ընկերների հիշատակի ու հաղթանակների համար ու հիմա «մոռանում» է այդ մասին, նա ոչ տղամարդ է, ոչ էլ զինվորական․ սոցցանցի էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը։
«Հետայսու հանկարծ չասեք, որ սրանից հետո ոտքի եք կանգնելու ու պատիվ եք տալու մի վարչապետի, ում կանչել էին ադրբեջանական զինուժի մասնակցությամբ հաղթանակի զորահանդեսին պարտվածի կարգավիճակով ներկա գտնվելու համար:
Եթե էլի չհասկացաք, մի հատ էլ եմ բացատրում. սցենարով նախատեսված ստորացման հերթական արարն էր: Միակ մխիթարությունն այն է, որ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից, ըստ այբբենական կարգի, գերմանական արտադրության հեծանիվով մուտք գործի Կարմիր հրապարակ», – գրել է Դեմոյանը։