Զելենսկին կայցելի Վաշինգտոն՝ փորձելով համոզել Կոնգրեսին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վաղը Սպիտակ տանը կընդունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ որպեսզի փորձի համոզել Կոնգրեսին, քանի որ
այս երկրին աջակցություն ցուցաբերելու համաձայնության շուրջ բանակցությունները փակուղում
են մնացել․ գրում է Politico-ն։
Զելենսկու այցը «կընդգծի Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը՝
աջակցելու Ուկրաինայի ժողովրդին»։
Հանդիպումը Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու Սպիտակ տան վերջին
փորձն է, որտեղ Ուկրաինային շտապ օգնություն տրամադրելու գործարքը կարծես փակուղի է
մտել:
Զելենսկին նաև կխոսի սենատորների հետ, ինչը նրա համար վճռորոշ հնարավորություն
է՝ փորձելու համոզել սենատորներին, որ իրեն օգնություն ուղարկել մինչև տարեվերջ: