12 Մայ
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնական․ Կառլո Անչելոտին՝ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Կառլո Անչելոտին՝ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Կառլո Անչելոտին պաշտոնապես դարձել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Իտալացին պայմանագիր է կնքել և թիմի հետ կսկսի աշխատել մայիսի վերջից։

«Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքական բերելը ոչ միայն ռազմավարական քայլ է։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է այն մասին, որ մենք մտադիր ենք վերականգնել պատվո հարթակի վրա մեր առաջին տեղը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և հիմա նա կգլխավորի մոլորակի ամենամեծ թիմը։ Միասին մենք նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ», — հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։

65-ամյա մասնագետը կհեռանա «Ռեալ Մադրիդ»-ից Լա Լիգայի մրցաշրջանի վերջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումից հետո։

Անչելոտտին կդառնա Բրազիլիայի տղամարդկանց հավաքականի առաջին օտարերկրացի մարզիչը։

Ռազմագերիներ