Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Արցախի հայերի
Հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն
հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ
գործիչներ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը,
Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ստրասբուրգի
քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամիը, ինչպես
նաև Մարսել, Լիոն քաղաքների, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոների ներկայացուցիչները
Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության արդյունքում հանդես են եկել հայտարարությամբ։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի «Twitter»-ի
էջը Ֆրանսիայի քաղաքների և ռեգիոնների ղեկավարներն արձագանքելով Ֆրանսահայ կազմակերպությունների
համակարգող խորհրդի (CCAF) և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունների
կոչին՝ հրատապ մարդասիրական օգնություն են հավաքագրել՝ ի աջակցություն Արցախի հայերի։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով միջազգային
իրավունքը, միակողմանիորեն արգելափակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը կապում է Հայաստանին
և հետևաբար նաև՝ ողջ աշխարհին։ Այս իրավիճակը ստեղծում է հումանիտար մեծ ճգնաժամ՝ մեկուսացնելով
120 000 խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ 30 000 երեխաներին, զրկելով նրանց կենսական
նշանակություն ունեցող առաջնային անհրաժեշտության, առողջապահական ենթակառուցվածքների,
էներգետիկ ռեսուրսների և ջրի հասանելիությունից: Ավելի քան 9 ամիս շարունակ արցախահայությունն
ապրում է սննդի աննախադեպ սղության և հուսահատության պայմաններում՝ սահմանին տեղակայված
ադրբեջանական ուժերի կրակի ամենօրյա սպառնալիքի ներքո։ Հազարավոր անմեղ մարդիկ խեղդամահ
են լինում, իսկ մարդասիրական կազմակերպություններին թույլ չեն տալիս միջամտել՝ չնայած
համատարած սովին և ահագնացող առողջական ճգնաժամին»,- ասված է հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Արմենպրես-ի