21 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է տեղի ունեցել ադրբեջանական անցակետում` 3 ուսանողների առևանգման ժամանակ. պատմում են ականատեսները

Ի՞նչ է տեղի ունեցել ադրբեջանական անցակետում` 3 ուսանողների առևանգման ժամանակ. պատմում են ականատեսները

Ի՞նչ
է տեղի ունեցել ադրբեջանական անցակետում` 3 ուսանողների առևանգման ժամանակ. պատմում
են ականատեսները

 

Արցախցի
ուսանող Ալեն Սարգսյանի հետ ՀՀ մեկնելու համար նույն
խմբով ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական ապօրինի անցակետ հասած քաղաքացիները նրան վերջին անգամ մինչև խուց
տանել
ն են տեսել։

 

ABC Media-ն զրուցել է միջադեպի ականատեսներից
մի քանիսի հետ, որոնք, անգամ դեպքից օրեր անց, ուշքի չեն գալիս։ Նրանց անունները չենք
հրապարակում` ավելորդ անգամ չթիրախավորելու համար։

 

«Կանգնած էինք ապօրինի անցակետում ու մեր հերթին էինք սպասում։ Տեսանք՝
ինչ-որ մեկը դեպի Արցախ տանող ճանապարհի ուղղությամբ փորձում է գնալ։ Ադրբեջանցիները
հավաքվեցին, սկսեցին բղավել ու բռնեցին էդ տղային՝ Ալենին։ Սկսե
ցին ապտակել, զենքով, ոտքով հարվածել։ Ալենն օգնություն էր կանչում։ Երբ ՌԴ խաղաղապահները փորձեցին մոտենալ, ադրբեջանցիները ասացին «Россия- это не ваши дела»։

 

Խաղաղապահները մի կողմ քաշվեցին և մեզանից մի 30 մետր հեռավորության վրա կանգնեցին։ Մենք մնացել էինք մենակ։ Ադրբեջանցիները շարունակեցին Ալենին
ապտակելով խցերից մեկը տանել։ Ոտքից գլուխ թուլացել, դրսում կանգնած լացում էինք»
,-
պատմում է Ա․Ա․-ն։

 

 30-ից ավելի ադրբեջանցիներով
շրջապատված, բայց միայնակ

 

«Այդ պահին այնքան վախեցած էի, որ նույնիսկ լաց լինել
չկարողացա։ Ամբողջ մարմնով դողում էինք,
մեր շուրջը
միայն ադրբեջանցիներ էին, մոտ 30 մետր հեռավորության վրա
ռուս խաղաղապահնե
րն էին, բայց ոչինչ չէին անում։ Սարսափելի
էր, այդ տղաները մեր ընկերներն էին։

 

Ալենին տանելուց հետո ես արդեն դեպի ավտոբուս
գնացի։ Ընկերուհիս պատմեց, որ տղաներին ասում էին՝ հետ գնան
և աղջիկներին զիջեն, հետո արդեն ընկերուհիս էլ անցավ, ու մենք չտեսանք,
թե ինչպես Վահեին ու Լևոնին էլ տարան
»,- պատմում է Լ․Ն․-ն։

 

Ապօրինի
անցակետում հարցաքննված ուսանողներից Գագիկ Ադամյանի պատմությունը

 

«Ինձ շփոթել էին «Մարտունի- Ավո» խմբի ֆուտբոլիստների
հետ
։ Ասացին, որ անձնագիրս կեղծ է, նկարն ինձ հետ չի համապատասխանում։
Սկզբից անձնագրային կետում սպասում էի. բոլոր ուսանողները անցան, բայց անձնագիրս ինձ
չտվեցին։ Աս
ացի՝ ես երաժիշտ եմ ու ֆուտբոլիստների
հետ կապ չունեմ, բայց
միևնույնն է, չէին հավատում։

Հետո ինձ տեղափոխեցին խուց, որտեղ պահեցին ավելի
քան 1 ժա
մ։ Ալենին այլ խուց էին տարել, իսկ Վահեն
ու Լևոնը երկու տղաների հետ մեզ հետ էին։

Բոլորս էլ անհանգիստ էինք, որովհետև իրենք զինված էին, մենք՝ ոչ, մտածում էինք մեզ
հետ տեղափոխվող աղջիկների մասին։ Վերջում համոզվելով, որ իրոք երաժիշտ եմ, բաց
թողեցին»,- պատմում է Գ․Ա․-ն։

 

Ի՞նչ հարցեր
են տվել ուսանողներին` ապօրինի անցակետի անձնագրային բաժնում

 

«Անունդ
ի՞նչ է»,- հարցրեցին, կարծես չէին տեսնում անձնագրումս գրվածը։

 

 «Որտեղի՞ց եք», ասում եմ` Շուշիից, ասում է` «Շուշա՞»։
Ասում են` հետ գնա ու սքան անող սարքին նայիր։ Գլխարկ, ակնոց հանել են տալիս»։

 

«Ինձ էլ
հարցրին` որտեղի՞ց եք, ասացի` Ստեփանակերտից, ասացկն ոչ՝ Խանքենդիից»։

 

Ուսանողների
հոգեբանական վիճակը` ապօրինի անցակետով անցնելուց 3 օր անց

 

«Մեղքի զգացումով ապրում ենք։ Հերիք չէ ` մեր հարազատները Արցախում սովի
են մատնված, հիմա էլ չգիտենք՝ ինչ է լինելու մեր առևանգված ընկերների հետ։ Ու ամենավատը
նվաստացած լինելու զգացումն է ու մեկ էլ, որ հիշում եմ իրենց գոհ դեմքերը
․․․։ Մեր հողում իրենց թույլատվությու՞նն
էր պետք` տեղաշարժվելու համար»-ասում է Լ․Ն․։

 

«Ընկերներիս
մասին շատ եմ մտածում, գլխիցս դուրս չեն գալիս»- ասում է Գ․Ա․-ն։

 

«Մամային չասեք, բայց արդեն երրորդ օրն է ջերմում եմ. երևի անհանգստությունից
ու կարոտից է, չգիտեմ։ Թեև անհանգիստ եմ, մտահոգված, բայց ամեն ինչ մի կողմ եմ թողնելու
և սովորելու եմ։ Իմ ծնողները դրա համար են ինձ թույլ տվել այդ դժվար ճանապարհն անցնել։
Մեզ կրթված մարդիկ են պետք»-նշում է Ա․Ա.-ն։