
13,5 մլրդ դոլար․ ՀՀ պետական պարտքը՝ ռեկորդային մակարդակի վրա
Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ յուրաքանչյուր հայաստանցու բաժին ընկնող պարտքը հասել է 4400 դոլարի՝ նախորդ տարվա 4000-ի փոխարեն։ Այսինքն՝ մեկ տարում այն ավելացել է մոտ 10%-ով։ Իսկ ի՞նչ է մեզ տալիս տարեցտարի ավելացող այս պարտքը, բացի թվերով ծանրաբեռնված պաշտոնական հաշվետվություններից։
արդյո՞ք այս վարկերը, որոնք մեր երեխաներն են վճարելու, ուղղվու՛մ են նոր աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական բարեկեցությանը կամ տնտեսական առաջընթացին։ Թե՞ պարզապես սնուցում են վատ կառավարման առանցքը, կամ խորացնում ֆինանսական կախվածությունը՝ նվազող ներդրումների ֆոնին։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս վիճակը երկրի ապագայի՛ համար, և ինչու՞ կառավարությունը չի գտնում այլընտրանքային լուծումներ: