
Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, պայմանավորվեն ԼՂ սննդամթերք հասցնելու եղանակների մասին, ներառյալ՝ րացուցիչ երթուղիներով․ ԱՄՆ պետքարտուղարություն
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝
պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման
շարունակական արգելափակման հետևանքով»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու
Միլլերի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները
վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու
մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Մենք կրկնում
ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների
համար։
Բացի դրանից՝ Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները
պետք է անհապաղ հանդիպեն, որպեսզի պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց
և երեխաներին կենսական նշանակության սննդամթերք հասցնելու եղանակների մասին, ներառյալ՝
մատակարարման լրացուցիչ երթուղիներով և վերսկսեն
քննարկումները բոլոր չլուծված հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբեք չպետք
է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունում։