14 Մայ
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում. հնդիկ գործիչ

Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում. հնդիկ գործիչ

Հնդկաստանն արգելափակել է թուրքական «TRT World» միջազգային լրատվական հեռուստաալիքի X սոցհարթակի էջը։ Դրա վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչ Մուրջի Պատելը․ գրում է Ermenihaber-ը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք թույլ չենք տա որևէ թուրքական ընկերության գործունեություն ծավալել Հնդկաստանում»։

Հնդկաստանի դատարանների կողմից կայացված որոշման համաձայն՝ արգելվել է մուտքը «TRT Word»-ի X սոցիալական մեդիա հարթակ։

Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում  է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։ Պատելը պնդել է, որ Թուրքիան դիրքավորվել է Հնդկաստանի դեմ՝ Պակիստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելով։

Նա նաև հավելել է, որ քայլեր կձեռարկի Մումբայի օդանվակայաներում թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության հետ պայմանագիրը չեղարկելու համար։ Նշենք, որ թուրքական այդ ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ ինքնաթիռների բեռնում-բեռնաթափում, ներքին և արտաքին մաքրում։

 

Ռազմագերիներ