Թուրքիան կարող է օգտակար դեր խաղալ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների իրագործման հարցում. Լավրով
«Մենք հետաքրքրված ենք
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև ՌԴ, Ադրբեջանի
ու Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործմամբ, այդ թվում` տրանսպորտային
հաղորդակցությունների ապաշրջափակմամբ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Համոզված ենք, որ Թուրքիան
կառուցողական և օգտակար դեր կարող է ունենալ այս ջանքերում։
Չնայած արևմտյան երկրների կասկածելի նախաձեռնություններին,
մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»։