15 Մայ
2025
13.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել Թրամփի հայտարարությունից հետո

Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել Թրամփի հայտարարությունից հետո

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ամսական զեկույցի հրապարակումից, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ գործարքի վերաբերյալ հայտարարությունից հետո մայիսի 15-ի կեսօրին նավթի համաշխարհային գները նվազել են 3%-ով։

Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.12%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 64.03 դոլարի, մինչդեռ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 3.33%-ով՝ հասնելով 61.05 դոլարի։

Ավելի վաղ իր ամսական շուկայական զեկույցում ՄԷԳ-ն բարձրացրել էր այս տարի համաշխարհային նավթի արտադրության աճի իր կանխատեսումը օրական 370,000 բարելով՝ հասցնելով մինչև 1,61 միլիոնի։
Թրամփի մեկնաբանությունները, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին, նույնպես զսպում են բաժնետոմսերի գները։

Ներդրողները նաև շարունակում են շահարկել պաշարների վերաբերյալ վիճակագրությունը։ Նախորդ օրը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ անսպասելիորեն աճել են 3.5 միլիոն բարելով, մինչդեռ սպասվում էր 1 միլիոն բարելով անկում։

Ռազմագերիներ