
Ուսուցչին անարգելը՝ նոր նորմա. ո՞վ պիտի դասավանդի հարգանքը
Դպրոցը դաստիարակում է սերունդներ, ձևավորում քաղաքացի, կերտում ապագա։ Բայց երբ աշակերտը չի հարգում ուսուցչին, երբ աշակերտի ձայնը վեր է դասվում ուսուցչի խոսքից, այդ հիմնասյուները սկսում են խարխլվել։ Համացանցում տարածված տեսանյութը, որում Մերձավանի դպրոցի աշակերտը գոռում, վիրավորում է իր ուսուցչին, անտեսելով տարիքային ու բարոյական սահմանները, պարզապես հերթական դրվագը չէ։ Սա մեր հասարակության կորցրած բարոյական ուղեգծի, հեղինակության ճգնաժամի ևս մեկ դրսևորում է։
Իսկ որո՞նք են մեր կրթական համակարգի հիմնական սխալները, ինչո՞ւ և ո՞ր պահից հարգանքը վերացավ աշակերտ-ծնող-ուսուցիչ շղթայում, և հնարավո՞ր է արդյոք նորից վերադարձնել այն։ Պատասխանը պետք է փնտրել ոչ միայն դպրոցական պատերի ներսում, այլև մեր ընտանիքներում ու պետական բարձր կառույցներում։