ԵՄ-ն Հայաստանի հետ զորավարժություն չի անցկացնի, բայց կքննարկի «ոչ մահաբեր» ծրագրերով աջակցության տրամադրումը
Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ
անցկացնել․ Известия-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության
պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, քաղաքական և տնտեսական արժեքների համայնք»,-ասել
է նա։
Բացի այդ՝ Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինծառայողներին
նաև ԵՄ անդամակցության երկրներից որևէ մեկում։
Եվրամիությունն ուսումնասիրում է հայկական բանակին հնարավոր աջակցությունը՝
«ոչ մահաբեր» ծրագրերով, սակայն դեռ որոշում չկա։