16 Մայ
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են բանակցությունների նոր փուլի շուրջ․ Ֆիդան

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են բանակցությունների նոր փուլի շուրջ․ Ֆիդան

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ Ստամբուլում այսօր սկզբունքային համաձայնության են հասել․ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանի նախագահությամբ վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին բանակցություններն Ստամբուլում ավարտվել են Երևանի ժամանակով 16:20-ին:

«Այսօր խաղաղության հասնելու համար կարևոր օր է։ Դիվանագիտական ինտենսիվ ջանքերի շնորհիվ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Թուրքիայի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Ստամբուլում։ Կողմերը նոր հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնության են եկել», – X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆիդանը։

Թուրք նախարարը հաստատել է, որ կողմերը պայմանավորվել են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման և հրադադարի առաջարկների շուրջ:

«Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ռազմագերիներ