17 Մայ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանն արձագանքել է Հայաստանից կոնյակ ու գինի արտահանելու խնդրին

Վրաստանն արձագանքել է Հայաստանից կոնյակ ու գինի արտահանելու խնդրին

Վրաստանում հայտարարում են՝ մաքսային վերահսկողությունը հայկական կոնյակի հանդեպ իրականացվում է ստանդարտ կարգով. փոխանցում է BM.GE լրատվականը:

BM.GE-ի հարցմանն ի պատասխան ՝ Վրաստանի եկամուտների ծառայությունը հայտնել է, որ մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերն ընթանում են ստանդարտ ձևով, և բեռնատարների ձգձգում տեղի չի ունենում։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ՀՀ-ուն Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով դադարեցնել հայ արտահանողների բեռնատարների անհիմն կանգնեցումները վրացական սահմանին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ արձագանքելով իրավիճակին՝ հայտնել էր, որ Հայաստանը վրացական կողմի հետ քննարկում է առաջացած խնդիրը, որի լուծման նպատակով չի բացառվում նաև այց Թբիլիսի։

Ռազմագերիներ