17 Մայ
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռիում դաժանաբար սպանել են 29–ամյա տղամարդու

Լոռիում դաժանաբար սպանել են 29–ամյա տղամարդու

Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել. երեկ՝ ուշ երեկոյան, մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին՝ կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։

Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի. այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածել է 29 ամյա Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին, որն էլ հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։

Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին. հայտնում է ՆԳՆ-ն:

Ռազմագերիներ