17 Մայ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է Երուսաղեմի հայ համայնքին

Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է Երուսաղեմի հայ համայնքին

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի Kan 11 հեռուստաընկերության հաղորդավարը ուղիղ եթերում «Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո ասել է.«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»:

Սրան ի պատասխան՝ Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում հայտնել է, որ դիմում է Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։

«Ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում, մասնավորապես՝ ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի», – նշված է գրառման մեջ:

Ռազմագերիներ