Ո՞վ է Արցախի պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի պետական
նախարար նշանակված Սամվել Շահրամանյանը մինչ այս զբաղեցնում էր երկրի Ազգային անվտանգության
քարտուղարի պաշտոնը։
Շահրամանյանը պետական համակարգում նորեկ չէ․
1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում: Ավելի ուշ՝
հարկային ծառայությունում։ Եղել է Արցախի գլխավոր հարկադիր կատարողը, աշխատել ոստիկանական
համակարգում։
2018-2020թթ․-ին եղել է ԱՀ ԱԱԾ տնօրենը, 2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել
է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար: Ունի
գեներալ-մայորի զինվորական կոչում։