19 Մայ
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Իսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Թել Ավիվում կայացել է Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը․ տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության կարևորությունը։

Իսրայելի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի միջև միջնորդական ջանքերի համար։

Ռազմագերիներ