27 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը վտանգում է ՀՀ անկախությունը․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանը վտանգում է ՀՀ անկախությունը․ Հայկ Մամիջանյան

Այն ամենը, ինչ հնարավոր է անել Արցախի փրկության համար, արցախցիները
արդեն անում են․ այն է՝ ֆիզիկապես դիմանալը, հերթը մերն է։ Հենց այստեղ պիտի
որոշվի Արցախի և Հայաստանի ճակատագիրը․ այս մասին լրագրողների հետ զրույցում
ասաց «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հայաքվե» նախաձեռնությունը պարզապես ավելացնում է պատիժ նրա համար,
ինչը գրված է մեր Սահմանադրության մեջ, ոչինչ ավելին։ ՀՀ օրենքով՝ այն պաշտոնյան, ով
կհանդգնի հայտարարել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, պետք է պատիժ կրի։
Հայաստանի Հանրապետության անկախությանը վտանգում է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ն պետք է հասկանա,
որ եթե պատմության ճիշտ կողմն ընտրել չկարողանան, ապա իրենք, իրենց սերունդները հավերժ
կրելու են այն պիտակը, որն արդեն յուրացրել է Նիկոլ Փաշինյանը։ Այն քաղաքացիները, որոնք
չեն հաշտվել հայրենիք չունենալու մտքի հետ, մի օր գալու են իրենց դուռը»,-ասաց պատգամավորը։

Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունները անում են ևս մեկ դավաճանական
գործողություն՝ հասարակությանը ներշնչելով, որ կյանքը շարունակվում է այնպես, ինչպես
կա։

«Իրենց համար Արցախ պահելը շոու է և այդ շուի բաղադրիչ է նաև այն,
որ կյանքը շարունակվում է այնպես, ինչպես կա»,- ասաց նա։