20 Մայ
2025
22.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետդումայում ՀՀ իշխանություններին կոչ են արել պատժել Պուտինին ուղղված վիրավորանքներով պաստառի հեղինակներին

Պետդումայում ՀՀ իշխանություններին կոչ են արել պատժել Պուտինին ուղղված վիրավորանքներով պաստառի հեղինակներին

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված վիրավորանքներով պաստառ կախած սադրիչները պետք է պատժվեն ամենախիստ ձևով», – NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։

Նա ընդգծել է, որ այս մարդիկ գործում են փողի համար, այլ ոչ թե՝ իրենց երկրի շահերից ելնելով։

«Միշտ կան սադրիչներ։ Եվ ես կցանկանայի կոչ անել Հայաստանի իշխանություններին կանխել նրանց, ովքեր փորձում են սրել իրավիճակը, ովքեր չեն գործում իրենց երկրի շահերից ելնելով, ովքեր գործում են փողի համար։ Եվ այս սադրիչները պետք է պատժվեն ամենախիստ ձևով։ Եթե նրանք սա չանեն, ապա նման սադրանքները կկրկնվեն երկրում և կհանգեցնեն ներքին անկարգությունների»,- կարծում է Չեպան։

Հայ ակտիվիստների մի խումբ Երևանում պաստառ է կախել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված վիրավորանքներով։

«Հանուն Հանրապետության» եվրոպամետ կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը լուսանկարը տեղադրել է իր Ֆեյսբուքյան էջում։ Պաստառը բացվել է Կիևյան կամրջի վրա և Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Կայքը նշել է, որ գործողությունը կատարվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցից անմիջապես առաջ, որը կկայանա մայիսի 20-21-ը։

Ռազմագերիներ