Փաշինյանին մանդատ չենք տվել, որ Արցախը հանձնի, բանակը կազմալուծի․ ակցիա՝ կառավարության մոտ
Կառավարության դիմաց բողոքի ակցիա է՝ հաջակցություն Արցախի։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ ամեն բան հաղթահարելի է, միայն
թե բոլորը միասնական լինեն։
«Ամեն ինչին էլ հնարավոր է դիմանալ, միայն թե մենք հաստատակամ լինենք
մեր նպատակների մեջ։ Մենք եկել, կանգնել ենք թիվ մեկ մեղավորի մոտ՝ դա Նիկոլ Փաշինյանն
է՝ իր թիմով, այդ պատճառով էլ մենք Կառավարության դիմաց ենք։
Մենք իրեն մանդատ չենք տվել, որ նա Արցախ հանձնի, մեզ պառակտի,
բանակը կազմալուծի։ Ժողովուրդն իր խոսքն ասել է 35 տարի առաջ, և դրա վրա է հիմնված
մեր պետականությունը։ Մենք թույլ չենք տալու, որ այդ պետականությունը քանդվի»,-ասել
է նա։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ իրենք սատարում են բոլոր այն նախաձեռնություններին,
որոնք հայանպաստ գործունեություն են ծավալում։