22 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան 2030-ից կանցնի ջրային ճգնաժամի մեջ գտնվող երկրների շարք

Թուրքիան 2030-ից կանցնի ջրային ճգնաժամի մեջ գտնվող երկրների շարք

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային նախարարության ջրային կառավարման գլխավոր տնօրենի տեղակալը զգուշացրել է, որ Թուրքիան առանց համապատասխան միջոցառումների 2030թ․-ից հետո ջրային ճգնաժամի բախվող երկրների շարքին կմիանա. գրում է Ermenihaber-ը։

Քըզըլըրմաք ավազանային ջրային խորհրդի 2025 թվականի նիստի ժամանակ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային նախարարության ջրային կառավարման գլխավոր տնօրենի տեղակալ Սաթուք Բուղրա Ֆընդըքը հայտարարել է, որ երկիրը ներկայումս ջրային սթրեսի մեջ է գտնվում, սակայն 2030 թվականից հետո, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն,  կանցնի ջրային ճգնաժամի մեջ գտնվող երկրների կարգավիճակին:

Փորձագետների գնահատականներով՝ մինչև 2100 թվականը Թուրքիայի ջրային պաշարները 25%-ով կնվազեն, իսկ 2030 թվականին՝ 20%-ով: Ֆընդըքը նշել է, որ 8․5 մլրդ բնակիչ ունեցող մոլորակի վրա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունի: Թուրք պաշտոնյաներն էլ նշում են են, որ ջրային ռեսուրսների ծրագրված և կազմակերպված կառավարումը կարևոր է երկրի  անվտանգության համար:

Ռազմագերիներ