22 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրացական ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել է դատարանի դահլիճում (տեսանյութ)

Վրացական ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել է դատարանի դահլիճում (տեսանյութ)

Վրացական «Կոալիցիա հանուն փոփոխությունների – Գիրչի»- կուսակցության առաջնորդներից մեկի՝ Զուրաբ «Գիրչի» Ջափարիձեի նկատմամբ կիրառված գրավի տեսքով խափանման միջոցը փոխարինվել է ազատազրկամբ։

Որոշումն ընդունել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն։ Զուրաբ Ջափարիձեն կալանավորվել է հենց դատարանի դահլիճում։

Խափանման միջոցը փոխելու հիմք է հանդիսացել գրավի գումարը չվճարելը։

Ապրիլի 16-ին Վրաստանի խորհրդարանի Ժամանակավոր հետաքննող հանձնաժողովի նիստին չներկայանալու կապակցությամբ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 20 000 լարիի չափով գրավ։ Գրավի ժամկետը լրացել է մայիսի 18-ին։

Ժամանակավոր հետաքննող հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազությունը Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի Ժամանակավոր հետաքննող հանձնաժողովի պահանջը չկատարելը», որը պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարվա ազատազրկմամբ, կամ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշ գործունեություն իրականացնելու իրավունքից մինչև երեք տարի զրկելով։

Ռազմագերիներ