26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատրիկ Կարամը Միջազգային քրեական դատարան բողոք կներկայացնի Իլհամ Ալիևի դեմ

Պատրիկ Կարամը Միջազգային քրեական դատարան բողոք կներկայացնի Իլհամ Ալիևի դեմ

Ֆրանսիական
դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի
Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների
ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու
նպատակով:

Պատրիկ Կարամը փոխանցեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային
խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի ողջույնը Արցախի նախագահին։

«Ուզում եմ հավելել նաև, որ ես դիմել եմ իմ փաստաբանին,
ով Միջազգային քրեական դատարանում հավատարմագրված է, որպեսզի նա Ադրբեջանի նախագահ
Ալիևի դեմ բողոք ներկայացնի: Նպատակն է թիրախավորել հենց նախագահին, հենց Ալիևին. նա
է բռնակալը և հենց նրա դեմ մենք պետք է պայքարենք»,- աս
ել է Պատրիկ Կարամը: