Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ ցուցաբերած աջակցության համար
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն
է հայտնել Ֆրանսիային՝ Արցախին աջակցելու համար։
«Շնորհակալություն Ֆրանսիայի Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս,
Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի ժողովրդի համար
այս ծանրագույն ժամանակահատվածում ուշադրություն են դարձրել մեր կարիքներին և հասել
են Կոռնիձոր՝ իրենց սատարումը բերելու մեզ:
Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների, համայնքների ու առաջնորդների
համար՝ խոսքից անցնելու գործի և կասեցնելու ալիևյան ռեժիմի կողմից Արցախի ժողովրդի
ցեղասպանությունը» , – գրել է Բեգլարյանը։