
Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ում են
44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին Պաշտպանության
նախարարությունում են։ Նրանք սկզբում հանդիպում էին պահանջում նախարարի հետ, բայց հանդիպել
են նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ․ ABC Media-ին տեղեկացրեց ՊՆ խոսնակ Արամ
Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումն այժմ ընթացքի մեջ է, պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին
հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ:
Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ
է հանդիպում էին պահանջում Փաշինյանի ու Պապիկյանի
հետ՝ իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու համար։