
Արցախի ԱԺ «Արցախ – Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնում ֆրանսիացի բարեկամներին
«Արցախ
– Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված
աջակցությունը 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում
և Արցախի շրջափակման պայմաններում։ Այ մասին գրված է Արցախի ազգային ժողովի պաշտոնական
կայքում։
«Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի
տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը,
որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի
շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում», – ասված է հաղորդագրության
մեջ։